Բաղդադից 57 կմ հեռավորության վրա գտնվող Ֆալուջա քաղաքի մերձակայքում «Իսլամական պետության» գրոհայինները քիմիական զենք են կիրառել ընդդեմ Իրաքի բանակի: Արդյունքում առնվազն 300 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է World Bulletin-ը:
Իսլամիստները քլոր գազ են կիրառել ընդդեմ 400 զինծառայողների, որոնք գտնվել են Սաքլավիե բնակավայրի թաքստոցում` Ֆալուջա քաղաքի մերձակայքում:
Իրաքի բանակի գեներալ մայոր Նասիր էլ-Հանամը պատահածի մեջ մեղադրում է բանակի ղեկավարությանը` ասելով, որ զինծառայողները ահաբեկիչների ձեռքում են հայտնվում ղեկավարության սխալների պատճառով:










































