Մոդելներ Իրինա Շեյկը, Անա Բեատրիս Բարոսը և Բյանկա Բալթին իրենց ներկայությամբ զարդարել են Opera on Ice անվանումով սառցե շոուն, որը այս հանգստյան օրերին անցկացրել է Intimissimi բրենդը: Շոուն, որը միացրել է սպորտը, օպերան և փոփ երաժշտությունը, անցկացվել է իտալական Վերոնայում, գրում է Spletnik.ru-ն:
Ներկայացման հեղինակները որոշել են օպերայի արիաները համատեղել գեղասահքի, փոփ հիթերի և հատուկ էֆեկտների հետ՝ շոուին հայտնի գեղասահորդներ հրավիրելով:
Մինչև վերջին պահը «Օպերա սառույցի վրա» շոուի մասնակիցների անունները գաղտնի էին պահվում: Ինչպես պարզվել է՝ աստղերի թվում են եղել Անաստեյշան և Ֆարել Ուիլյամսը:




1. Իրինա Շեյք

2. Ռավշանա Կուրկովա

3. Անա Բեատրիս Բարոս և Բյանկա Բալթի


4. Անա Բեատրիս Բարոս

5. Բյանկա Բալթի

6. Ֆարել Ուիլյամս


















































