«ԲՀԿ-ի 500.000 անդամները սպասում էին, որ Նոր տարվա ծախսերը կկարողանան ընտրությունների ընթացքում փակել՝ վստահված անձ, դիտորդ դառնալու հաշվին: Բայց օլիգարխները, որոնք իրական իշխանություն են այս երկրում, հավաքվեցին իրար գլխի և վճիռ կայացրեցին՝ ի՞նչ իմաստ ունի փող ծախսել, եկեք էդ փողը չծախսենք, քցենք ժողովրդին: Քցել են ժողովրդին, ազգին են քցել, Հմայակ Հովհաննիսյանին չեն քցել»,- անդրադառնալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ նախագահական ընտրություններում չառաջադրվելու և որևէ թեկնածուի չսատարելու մասին որոշմանը՝ «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Քաղաքագետների միության նախագահ, ԲՀԿ համամասնսնական ցուցակով պատգամավորի մանդատ ստացած, ապա դրանից հրաժարված Հմայակ Հովհաննիսյանը:










































