«Միլան»-ի նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին վստահ է, որ առաջիկա տարիներին ակումբը կվերականգնի երբեմնի հեղինակությունը:
«2003-07թթ մենք նվաճեցինք բոլոր հնարավոր տիտղոսները, որոնք կան աշխարհում: «Միլան»-ը շարունակում է մնալ ակումբ, որն ունի ամենամեծ թվով տիտղոսները միջազգային մրցաշարերում:
Կարծում եմ՝ 2-3 տարի անց, երբ հզորացնենք կազմը, կվերադառնանք բարձունքներին, որտեղ արժանի ենք լինել: Կրկին հերոս ենք լինելու Իտալիայում, Եվրոպայում, ամբողջ աշխարհում»,- հայտարարել է Բեռլուսկոնին:








































