Apple-ը հաշվետվություն է ներկայացրել հերթական վաճառքի ռեկորդի վերաբերյալ:
Առաջին հանգստյան օրը ընկերությունը վաճառել է ավելի քան 10 մլն նոր սմարթֆոն՝ iPhone 6 ու 6 Plus:
Ամեն մոդելի մասին թվեր առանձին-առանձին չեն ներկայացվում:
«iPhone 6-ի ու iPhone 6 Plus-ի վաճառքները գերազանցել են մեր ակնկալիքները ռելիզից հետո, ու մենք չենք կարող ավելի երջանիկ լինել»,- ասել է Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկը:
iPhone 6-ի վաճառքները մեկնարկել են սեպտեմբերի 19-ին «առաջին ալիքի» երկրներում:
Սեպտեմբերի 26-ից նորույթը կվաճառվի 20 այլ երկրներում:







































