39-ամյա սուպերմոդել Հայդի Քլումը մե՛րթ հանուն թիկնապահի բաժանվում է ամուսնուց, մե՛րթ` ներկայանում հազարավոր գունավոր քարերով շպարով, հայտնում է showbiz.siteua.org-ը:
Օրերս նա ինստագրամում տեղադրել է իր լուսանկարը, որում կիսամերկ արևայրուք է ընդունում տրոպիկական լողափին: Նրա դեմքին երանության ժպիտ կա: Թե հատկապես որտեղ է հանգստացել` Քլումը չի հայտնել: Իսկ լուսանկարն այսպես է բնութագրել. «Կղզային արագություն»:









































