Friday, 12 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Քաղաքացի՛, ճամփորդե՞լ ես

ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը երկրորդ քառօրյան է, շարունակում է բոյկոտել խորհրդարանի աշխատանքները: Նրանք ոչ միայն չեն այցելում ԱԺ եւ հանձնաժողովների նիստերին, այլ նաեւ՝ չեն մտնում խորհրդարանի շենք: Թե կոնկրետ ինչ պատճառով «Ժառանգությունը» լքեց խորհրդարանի դահլիճը, որեւէ մեկի համար այդպես էլ պարզ չեղավ: Փոխարենը կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ այս բոյկոտն ընդամենը քարոզչական քայլ էր՝ մի քանի օր իրենց վրա ուշադրություն սեւեռելու համար:

Ու թեեւ ««Ժառանգության» » պատգամավորները չեն գալիս խորհրդարան, չեն մասնակցում օրինագծերի քննարկմանն ու քվեարկությանը, սակայն շարունակում են ակտիվորեն օգտվել պատգամավորական իրենց մյուս իրավունքներից: Խոսքը, մասնավորապես, տարատեսակ գործուղումների մեկնելու մասին է, որը, կարելի է ասել, «Ժառանգություն» կուսակցության պատգամավորների համար հոբբի է:
Այն, որ «Ժառանգությունը» խորհրդարանը վերածել է ճամփորդների ակումբի, վաղուց ի վեր հայտնի փաստ է: Բայց որ նրանք այդպես կվարվեին նաեւ բոյկոտի օրերին, պատգամավորների մոտ տարբեր մեկնաբանությունների առիթ էր տվել:

Շատերը կհիշեն, թե փետրվարի 28-ին Րաֆֆի Հովհաննիսյանի բոցաշունչ հայտարարությունից հետո «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները ինչպես միանգամից լքեցին դահլիճը՝ լրագրողների հետ զրույցում չբացառելով, որ քննարկումների արդյունքում միգուցե վայր դնեն նաեւ մանդատը:

Եվ ահա խրոխտ բոյկոտից մի քանի օր անց` մարտի 6-ին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը մեկնեց Օսլո` մասնակցելու երեխաների իրավունքների պաշտպանության հզորացման վերաբերյալ ՄԱԿ-ի կազմակերպած սեմինարի: Թեեւ հրավիրող կողմը հոգացել է ճանապարհածախսը, սակայն օրապահիկը` մոտ 1000 եվրոյի չափով, տրամադրվում է Ազգային ժողովի կողմից։

Բացի այդ, «Ժառանգություն» խմբակցության մեկ այլ պատգամավոր Վարդան Խաչատրյանն աշխատանքային այցով մարտի 8-10 եղել է Ժնեւում` առողջապահության թեմայով կազմակերպված ինչ-որ միջոցառման մասնակցելու համար: Այստեղ եւս մեծ գումարներ են ծախսվել՝ ճանապահի ու օրապահիկի վրա: Առաջիկայում Ստրասբուրգ է պատրաստվում մեկնել Զարուհի Փոստանջյանը:Այս այցը ԱԺ վրա կնստի մոտ 3000 եվրո: Այս օրերին ԱԺ-ում նոր գործուղումներ չեն եղել:

Ի դեպ, 2010 թվականին եւս «Ժառանգությունը» բավական ակտիվ է եղել արտերկրյա գործուղումների հարցում: Ռեկորդակիրը խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանն է, որը «Ժառանգությունից» դուրս գալուց հետո, ի դեպ, մնաց ԱԺ խմբակցության կազմում: Նա 8 անգամ է մեկնել գործուղման՝ Թուրքիա, Բուխարեստ, Բելգրադ, Մոսկվա: Նույնքան անգամ ճամփորդել է նաեւ Զարուհի Փոստանջյանը: Այս խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը գործուղման է գնացել 6 անգամ, մոտավորապես՝ յուրաքանչյուր երկու ամիսը մեկ անգամ: Նա եղել է Հելսինկիում, Ռիգայում, Աստանայում, Ֆրանսիայիում, Վարշավայում եւ այլուր:

Խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը 5 գործուղման է մեկնել՝ Լոնդոն, Բրյուսել, Սանկտ-Պետերբուրգ: 5 անգամ գործուղման է մեկնել նաեւ Անահիտ Բախշյանը՝ Հելսինկի, Բանկգոկ, Ժնեւ: Արմեն Մարտիրոսյանը գործուղման է մեկնել 3 անգամ, եղել Բեյրութում, Վարշավայում, եւ միայն Րաֆֆի Հովհաննիսյանն է մեկ անգամ մեկնել գործուղման. նա եղել է Օտտավայում: Ընդ որում, բացի Րաֆֆի Հովհաննիսյանի այցից, մյուսների ժամանակ հիմնականում ճանապարհածախսը եւ օրապահիկը հատկացվել է պետական բյուջեից:

Ուշագրավն այն է, որ վերջերս «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը հայտարարել էր, թե ԱԺ-ում ոչ մի կարեւոր բան էլ տեղի չի ունենում: «Այսպիսի անմակարդակ կրիմինալ ու ոչ պառլամենտական խորհրդարան երբեւէ չենք ունեցել»,- ասել էր նա: Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ «Ժառանգության» պատգամավորները չեն այցելում խորհրդարան, քանի որ նրանց համար դահլիճում եւ հանձնաժողովներում սպասվող աշխատանքը կարեւոր չի, այլ կարեւորը ճամփորդություններն են, որոնցից նրանք չեն հրաժարվում:

Իսկ «Ժառանգություն» կուսակցության խորհրդի ընդլայնված նիստում ընդունված վերջին որոշումը փաստում է, որ երկրում ստեղծված արտակարգ իրավիճակը ենթադրում է արտակարգ լուծումներ, ինչին համահունչ եւ երկիրը գահավիժումից զերծ պահելու մտահոգությամբ «Ժառանգությունը» որոշել է «Հնարավոր բոլոր եղանակներով` Ազգային ժողովի ամբիոնից մինչեւ հրապարակ, շարունակել պայքարը հանրապետության ամբողջ իշխանության օրինական ու արտահերթ նորովի ձեւավորման համար»:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում