Ամերիկացի 33-ամյա դերասան Ջոզեֆ Գորդոն-Լևիտը Օլիվեր Սթոունի ֆիլմում կմարմնավորի ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին, գրում են ամերիկյան ԶԼՄ-ները՝ հղում անելով Հոլիվուդում իրենց աղբյուրին:
Ֆիլմը մասնակիորեն հիմնվելու է Սնոուդենի փաստաբան Անատոլի Կուչերենի «Ութոտնուկի ժամանակը» գրքի վրա, որի էկրանավորման իրավունքը ավելի վաղ ձեռք էր բերել Սթոունը:
Նկարահանումները ծրագրվում է սկսել այս տարվա դեկտեմբերին կամ հաջորդ տարվա առաջին եռամսյակում:
Օլիվեր Սթոունը հանդես կգա որպես ռեժիսոր և սցենարիստ:








































