Նախկինում հայտնի իտալացի պաշտպան Ջանլուկա Ձամբրոտան համեմատել է Լիոնել Մեսսիին և Քրիշտիանու Ռոնալդուին:
«Մեսսին և Ռոնալդուն երկու յուրօրինակ ֆուտբոլիստներ են: Նրանք կարող են 60-70 գոլ խփել մեկ մրցաշրջանում: Սակայն նրանք նաև տարբերվում են միմյանցից: Այդ ֆուտբոլիստներից յուրաքանչյուրն իր ուժեղ կողմերն ունի, իր բնութագիրը:
Մեսսին ավելի շատ ֆուտբոլիստ է, ով կարող է ցանկացած պահի վճռել խաղի ելքը: Ռոնալդուն նույնպես ունակ է անել դա: Սակայն իմ կարծիքով` Մեսսին ավելի խարիզմատիկ է, ինչպես նախկինում Մարադոնան»,- Marca-ն մեջբերում է Ձամբրոտայի խոսքերը:








































