Պաշտոնական Վաշինգտոնը կարծում է, որ Իրանի նկատմամբ ռազմական գործողություններ կարելի է չիրականացնել` կիրառելով խիստ պատժամիջոցներ: CEIBC-ի կողմից կազմակերպված «Ադրբեջանա-ամերիկյան տնտեսական կապեր. հեռանկարներ և իրականություն» թեմայով միջոցառման ժամանակ այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը։
Նա նշել է, որ չպետք է Իրանին թույլ տան միջուկային զենք արտադրել: Ըստ դեսպանի՝ ԱՄՆ նախագահը վստահ է, որ Իրանի նկատմամբ ռազմական գործողություններ իրականացնելու կարիք չկա, հարկավոր է կիրառել խիստ պատժամիջոցներ: Նա նշել է, որ ԱՄՆ-ն ամեն բան կանի, որպեսզի Իրանը միջուկային զենք չունենա:












































