Այսօր Իրանի տարբեր քաղաքներում՝ ներառյալ մայրաքաղաք Թեհրանում, «Սրբազան պաշտպանության շաբաթվա» մեկնարկի առիթով անցկացվում են զորահանդեսներ: Այս մասին հայտնում է IRINN հեռուստաալիքը:
Ամեն տարի՝ սկսած 1980 թվականից, իրանա-իրաքյան պատերազմի մեկնարկի օրն Իրանում սկսվում է «Սրբազան պաշտպանության շաբաթը»:
Իրանա-իրաքյան պատերազմը սկսվել է 1980 թվականի սեպտեմբերի 22-ին՝ իրանական Խուզեստան նահանգի վրա իրաքյան բանակի հարձակմամբ: Պատերազմն ավարտվել է 1988 թվականի օգոստոսի 20-ին՝ կրակի դադարեցման մասին համաձայնագրի ստորագրմամբ: Երկու երկրների սահմանները մնացել են մինչպատերազմական վիճակում:
Զորահանդեսներին մասնակցում են իրանական բանակի բոլոր ստորաբաժանումները, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահակախումբը:
Իրանի նախագահ Հասան Ռուհանին մասնակցել է Թեհրանում անցկացվող զորահանդեսին, որտեղ հանդես է եկել ելույթով:
Նրանից բացի՝ զորահանդեսին մասնակցել են բարձրաստիճան զինվորականեր, երկրում օտարերկրյա առաքելությունների ռազմական կցորդներ, ականավոր հասարակական գործիչներ:
Թեհրանում զորահանդեսն անցկացվում է նախկին գերագույն առաջնորդ այաթոլլա Խոմեյնիի դամբարանի առջև:










































