Չինաստանի ռազմածովային ուժերի նավերը պատմական այց են կատարել Իրան: Պատմության մեջ առաջին անգամ երկու նավեր ժամանել են Բենդեր-Աբաս նավահանգիստ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Նավահանգիստը գտնվում է Պարսից ծոցի՝ Բահրեյնին հարող ափի դիմաց: Այնտեղ գտնվում է ԱՄՆ 5-րդ նավատորմը:
Ինչպես հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի ներկայացուցիչ, ծովակալ Հուսեյն Ազադը, նավերը կմասնակցեն ծովում պատահարների ժամանակ որոնողա-փրկարարական համատեղ զորավարժություններին:
Իրանն ու Չինաստանը վերջին շրջանում ուժեղացրել են իրենց ներկայությունը Համաշխարհային օվկիանոսում՝ մասնակցելով Ադենի ծոցում հակածովահենային գործողություններին:








































