Շոտլանդիայի կառավարության ղեկավար Ալեքս Սալմոնդը վստահ է, որ տարածաշրջանի անկախությանը դեմ քվեարկած մարդիկ խաբվել են շոտլանդական խորհրդարանին լրացուցիչ լիազորություններ տրամադրելու Վեսթմինսթերի (Լոնդոնի կենտրոնական թաղամաս, որտեղ տեղակայված են նախարարությունները) խոստումներով:
Նման կարծիք է Սալմոնդը հատնել Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ մարդիկ, ովքեր դեմ են քվեարկել անկախությանը, նեղացած են, որ Բրիտանիայի երեք առաջատար քաղաքական կուսակցությունները՝ Դևիդ Քեմերոնի (Պահպանողական), Նիք Կլեգի (Լիբերալ դեմոկրատական) և Էդ Միլիբենդի (Լեյբորիստական), որոնք Շոտլանդիայի խորհրդարանին նոր լիազորություններ էին խոստացել, ներկայումս հրաժարվել են դրանցից: Սալմոնդը նաև ավելացրել է, որ Քեմերոնի և Միլիբենդի միջև որոշ տարաձայնություններ կան, որոնք վերաբերում են լիազորությունների գրաֆիկին:











































