Սիրիայի կառավարությունը, ի պատասխան ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի՝ քլոր պարունակող քիմիական զենքի օգտագործման մեղադրանքի, հայտարարել է, որ երկիրն ամբողջ քիմիական զենքը փոխանցել է ու հետևողական է սպառազինությունների վերահսկման միջազգային համաձայնագրին, հայտնում է AFP-ն՝ հղում անելով սիրիական ԱԳՆ-ին:
Հինգշաբթի Քերին մեղադրել էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադին որպես քիմիական զենք քլոր պարունակող նյութերի օգտագործման մեջ:
Քերիի խոսքով՝ դրանք վկայում են Ասադի ռեժիմի կողմից քլորի օգտագործման մասին:









































