ՀԱՊԿ հավաքական ուժերին կտրամադրվի ավիացիա և հատուկ գործողությունների ուժեր: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի խոսքերը:
«ՀԱՊԿ շրջանակներում ստեղծվել են զորքեր՝ ՀԱՊԿ հավաքական ուժեր: Այդ զորքերին կտրամադրվի հավաքական ավիացիա և հատուկ գործողությունների ուժեր»,- հայտարարել է Բորդյուժան:
Նրա խոսքերով՝ ՀԱՊԿ զորքերի մեջ ներառվել է նախկինում գոյություն ունեցած ՀԱՊԿ ռազմական բաղադրիչը, այդ թվում՝ արագ արձագանքման հավաքական ուժեր, խաղաղապահ զորախմբեր և այլն:








































