Ճապոնիայի հարավային կղզիներում և Օկինավա պրեֆեկտուրայում փոթորկային նախազգուշացում է հայտարարվել` «Ֆենհուան» թայֆունի մոտեցման հետ կապված: Այս մասին հաղորդում է ճապոնական օդերևութաբանական գործակալության մամլո ծառայությունը:
Նշվում է, որ ալիքների բարձրությունը 10 մետրի է հասել:
Տեղի բնակիչներին խորհուրդ են տալիս փողոց դուրս չգալ հեղեղումների և սողանքների պատճառով:







































