Ավելորդ քաշը ինֆեկցիայի, մարդու ֆիզիկական ոչ ակտիվ վիճակի, գենետիկական ժառանգականության կամ էլ պարզապես շատակերության արդյունք է: Այս հանգամանքը հաստատել են չինացի գիտնականները՝ հաղորդում է Financial times-ը:
Ստամոքսային ինֆեկցիայի և ավելորդ քաշի միջև կապի հիմքում ութ տարվա հետազոտություններն են, որոնց մասնակցել են տարբեր երկրների մասնագետներ: Հաստատվել է, որ էնտերոբակտերիաները ճարպի կուտակումներ են առաջացնում մարդկային օրգանիզմում և խանգարում են նրա բնականոն զարգացմանը:
«Սա կարևոր հանգամանք է, որը վկայում է, որ ճարպակալումը բակտերիալ գործունեության հետևանք է»,- նշել է հետազոտության ղեկավար Չժաո Լիպինը:
Արդյունքում նոր ճանապարհ է բացվում ճարպակալման դեմ պայքարելու՝ նշում է Itar-Tass-ը:









































