Միացյալ թագավորության երկնակամարում հայտնված ամպը, որը Միացյալ թագավորության քարտեզն է հիշեցնում, անկախացած է պատկերել Շոտլանդիան: Այս մասին հայտնում է The Sun-ը:
Հնարավո՞ր է, որ դա նշան է վերևից առ այն, որ Շոտլանդիայի անկախացումն անխուսափելի է՝ գրում է պարբերականը:
Բրիտանական կղզիների ճիշտ կրկնօրինակը երկնքում՝ առանց Շոտլանդիայի, լուսանկարել է անցորդ, 44-ամյա Սյու Սթրենգը:
Դա մեծ ուրախություն կպատճառի շոտլանդացի ազգայնականներին, որոնք ցանկանում են, որ ընտրողները կողմ քվեարկեն հաջորդ տարի կայանալիք հանրաքվեին:
Առեղծվածային պատկերը լուսանկարվել է Մեն կղզում:









































