Շրի Լանկայում ուժեղ ջրհեղեղի և սողանքի հետևանքով զոհվել է 16 մարդ, իսկ անհայտ կորած է համարվում 14-ը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով երկրի կառավարության ներկայացուցչին:
Տարերային աղետների դեմ պայքարի կենտրոնի տվյալներով՝ շուրջ 10 հազար մարդ զրկվել է տանիքից: Որոնողա-փրկարարական աշխատանքներին մասնակցում են նաև զինվորականները:
Նշենք, որ երեքշաբթի օրվանից կղզում չեն դադարում ուժեղ անձրևները:










































