Կատալոնական երկու անջատողական կուսակցություններ համաձայնության են եկել 2014 թվականին Մադրիդից Կատալոնիայի անկախության հանրաքվե անցկացնելու շուրջ: «Մերձեցում և միություն» կուսակցության և Կատալոնիայի հանրապետական ձախերի բանակցությունների արդյունքների մասին պաշտոնական հայտարարությունը սպասվում է այսօր:
Իսպանիայի տնտեսական ճգնաժամը բորբոքել է անջատողական տրամադրությունները: Ազգայնականները հաստատում են, որ 7.6 մլն կատալոնացիներ կկարողանան հաղթահարել դժվարությունները, եթե նրանց վզից կախված չլինեն երկրի աղքատ շրջանները:
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյն արդեն հայտարարել է, որ Մադրիդը դեմ է հանրաքվեի անցկացմանը և Սահմանադրական դատարանի միջոցով թույլ չի տա այն անցկացնել:











































