Թուրքական Ankara լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բրիտանական The Guardian թերթը գրել է, որ 2050 թվականին Թուրքիան տնտեսական պլանում առաջ է անցնելու Իտալիայից:
Թերթը գրում է, որ Ինդոնեզիան, Թուրքիան, Հարավային Կորեան, Մեքսիկան, Արգենտինան ու ՀԱՀ-ը տնտեսապես արագ զարգացող երկրներ են և 2050 թվականին կարող են իրենց հետևում թողնել Արևմուտքին: Սրանք այն երկրներն են, որոնք չեն մտնում G8-ի և BRIC-ի մեջ:
Թուրքիայի մասով կանխատեսվում է, որ 2050 թվականին Թուրքիան Եվրոպայում ունենալու է ամենախոշոր տնտեսություններից մեկը և առաջ է անցնելու Իտալիայից: Իսկ ահա Ինդոնեզիան և Մեքսիական իրենց հետևում են թողնելու Գերմանիային ու Մեծ Բրիտանիային:










































