Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը կարող է լքել թիմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Այդ մասին են հայտնում իտալական լրատվամիջոցները:
Սնեյդերը հրաժարվել էր նոր պայմանագիր ստորագրել միլանցիների առաջարկած պայմաններով, ինչի պատճառով ֆուտբոլիստը հեռացվել է խաղերից:
Հոլանդիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի ձեռք բերմանը հավակնում են եվրոպական 4 ակումբներ` «Անժի»-ն, ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Տոտենհեմ»-ը:







































