Սպիտակ տունը նախատեսում է ուսանողական հանրակացարաններում սեռական բռնության կանխարգելման պայքարում ներգրավել նաև MTV երաժշտական հեռուստաալիքը և Electronis Arts տեսախաղերի խոշոր արտադրողին: Այս մասին հաղորդում է The Hill-ը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և փոխնախագահ Ջո Բայդենը կներկայացնեն «Դա վերաբերում է մեզ բոլորիս», «Դա բոլորիս գործն է» ծրագիրը` Սպիտակ տանը միջոցառման ժամանակ:
Նշվում է, որ հայտնի ապրանքանիշերը ակտիվ մասնակցություն կցուցաբերեն ակցիային: Viacom ընկերությունը, որին պատկանում են MTV, VH1, BET և CMT ապրանքանիշերը, նույնպես կմասկացի քարոզարշավին սոցկայքերում, բացի այդ՝ «Մեր բոլորի գործն է» տեսագրությունների համար ժամանակ կհատկացվի եթերում:
Electronis Arts տեսախաղերի արտադրողը գովազդային քարոզարշավ կկազմակերպի սոցկայքերում` դրա համար օգտագործելով իր ամենահայտնի 16 տեսախաղերի պրոֆիլները:











































