People ամսագրի Best Dressed վարկանիշային աղյուսակը 2014-ին գլխավորել է 24-ամյա Թեյլոր Սվիֆթը: Հատկապես նշվել է նրա Gucci ապրանքանիշի արծաթագույն զգեստը, որը նա հագել էր Grammy մրցանակաբաշխության ժամանակ:
Ամենանորաոճ կանանց ցուցակում է հայտնվել նաև Բլեյք Լավլին:
Ոճի կուռք են ճանաչվել նաև գերմանացի դերասանուհի Դիանա Քրյուգերը և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը:
Ամենալավ հագնվող աստղերի թոփ-11-ում հայտնվել են նաև Էմմա Սթոունը, Լյուպիտա Նիոնգոն և Ջեսիկա Ալբան:
Երգչուհի Ռիհաննային անվանել են ամենաշատը ռիսկի պատրաստ նորաձև կին:
Ամենաոճայինների թվում են նաև Էմմա Ուոթսոնը և 17-ամյա դերասանուհի Քլոյա Մորեցը: