Sunday, 28 06 2026
Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը

Ափսոս է սփյուռքը

Երեկ մեկնարկել է Հայաստան-սփյուռք 5-րդ համաժողովը: Արդեն 5-րդ անգամ Հայաստանում սկսվում ու ավարտվում է համահայկական այս միջոցառումը, և ամեն անգամ այս նախաձեռնության մեկնարկի ու ավարտի մասին ազդարարելուց առաջանում է այն հարցը, թե ի վերջո ինչ են տալիս այդ միջոցառումները Հայաստանին, ևս մի քանի հազար սփյուռքահայ զբոսաշրջիկից բացի:

Զբոսաշրջիկներն իհարկե լավ բան են, բայց սփյուռքի ներուժն է ափսոս: Ափսոս է նախ այն պատճառով, որ Հայաստանն անկախության քսան տարիների ընթացքում ըստ էության այդպես էլ չկարողացավ կողմնորոշվել դրա «օգտագործման» հարցում, և նաև այն պատճառով, որ այդ ամենով հանդերձ, կողմնորոշվելու առաքելությունն էլ դրեց ոչ թե նոր մտածողության, կրեատիվ աշխարհընկալումների տեր անձանց, այլ նախկին կոմսոմոլ հրանուշհակոբյանների ուսերին: Մինչդեռ այս ընթացքում մենք ականատես եղանք Սփյուռք-Հայաստան հարաբերության բավական հետաքրքրական տրանսֆորմացիայի, երբ արևմտյան սփյուռքը, որ անկախության առաջին տարիներին բավական խանդավառ կերպով գալիս էր Հայաստանի հետ կապ հաստատելու, կամաց-կամաց սկսեց հետ քաշվել և ի վերջո, ինչպես արձանագրվեց վերջին մի քանի տարիներին, իր տեղը գրեթե լիովին զիջեց այսպես ասած ռուսաստանյան սփյուռքին:

Այս աշխարհագրական պարզ բեկման տակ իրականում արժեքային բավական բարդ մի բեկում էր, որը կարելի է նույնիսկ ճակատագրական բեկում համարել: Իրականում ի՞նչ է նշանակում արևմտյան սփյուռք, և ի՞նչ է նշանակում ռուսաստանյան սփյուռք:

Արևմտյան սփյուռքը դա արևմտյան արժեքներն են՝ իրավունք, ժողովրդավարություն, ազատություն, օրենք: Ռուսաստանյան սփյուռքը դա ռուսաստանյան արժեքներն են՝ հովանավորչություն, կենտրոնացված իշխանություն և դրա հետ կոռուպցիոն մեխանիզմներով լեզու գտնելու, հարմարվելու առանձնահատկություն, շնորք, օրենքը շրջանցելու հմտություն և հնարամտություն, և այլն, և այլն: Այսինքն այն, ինչը կործանման հասցրեց խորհրդային պետությանը և ինչը ներկայումս գրեթե կործանման է հասցրել Ռուսաստանի Դաշնությանը:

Այսինքն պարզ է, որ այդ առումով բեկումը Հայաստանի համար բավական լուրջ է, բավական մեծ է, և դրանում համոզվելու համար մենք կարող ենք ուղղակի համեմատել արևմտյան սփյուռքի ներդրած բիզնես մշակույթը Հայաստանում, և ռուսաստանյան մեծահարուստների ներդրած բիզնես մշակույթը: Այլ կերպ ասած, Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունն արդիական արժեքներից բեկվել է դեպի խորհրդա-ռուսական դեգրադացված արժեհամակարգ, որն իր լիմիտը սպառել է վաղուց, բայց դեռ շարունակում է հոգևարքը, հոգևարքի մեջ պահելով նաև այն երկրներին, որտեղ հաստատվել է այդ համակարգը: Ակնհայտ է, որ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում Հայաստանի առջև բավական լուրջ ու խորքային մի խնդիր է՝ այդ հարաբերությունը պահում ենք խորհրդա-ռուսական դեգրադացված արժեհամակարգի՞, թե՞ արդիական աշխարհի զարգացման ծիրում:

Ժամանակն է թերևս պատասխան գտնել այդ արմատական հարցին, Հայաստան-Սփյուռք փոխհարաբերության քաղաքակրթական հենքը գտնելու համար: Ի վերջո դա կօգնի կողմնորոշվել նաև սփյուռքին, ու նաև կօգնի առողջացնել հենց ռուսաստանյան սփյուռքի մասնակցությունը Հայաստանի պետական կյանքի արդիականացման անհրաժեշտ գործին:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում