Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն նշել է, որ «Լիվերպուլ»-ի հարձակվող Մարիո Բալոտելին կարող է ազգային թիմ վերադառնալ, եթե իրեն ճիշտ դրսևորի: 24-ամյա ֆուտբոլիստը չի հրավիրվել Իտալիայի ընտրանի` Հոլանդիայի հավաքականի հետ ըներական հանդիպմանը և «Եվրո-2016»-ի ընտրական մրցաշարի Նորվեգիայի թիմի դեմ խաղին մասնակցելու համար:
«Որևէ տրամադրվածություն Մարիո դեմ չունեմ: Ազգային թիմի դռները միշտ բաց են բոլորի համար, բայց ես պահանջում եմ, որպեսզի իմ թիմի խաղացողները գործին պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերեն:
Եթե ֆուտբոլիստը կենտրոնացած չէ, եթե խաղադաշտում մտածում է միայն իր մասին, ապա նա իմ թիմին հարմար չէ: Այդ առումով իմ որոշումը Բալոտելիի կապակցությամբ տրամաբանական էր»,- Football Italia-ն մեջբերում է Կոնտեի խոսքերը:











































