Վաճառքի առաջին օրվա ընթացքում թանկարժեք թղթերի աժեքը աճել է 38,07%-ով՝ հասնելով մինչև 93,89 դոլարի մեկ ակցիայի համար: Վաճառքի ավարտին գումարը հասել է 231 մլրդ դոլարի՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
Ինչպես հայտնել են չինական գործարար պարբերականները, հաշվի առնելով, որ Ջեք Մային է պատկանում Alibaba-ի բաժնետոմսերի 8,9%-ը՝ նրա կարողությունը այս պահին գերազանցում է 21 մլրդ դոլարը:
Այդ կերպ նրա սեփականության ներքո գտնվող ակտիվների արժեքը երկու անգամ ավելի շատ է, քան «Վանդա» խմբի հիմնադիր Վան Ցզյանլինյայինը, ով այդ պահին զբաղեցնում էր Չինաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակի առաջին հորիզոնականը: Բացի այդ, Ջեք Ման, ինչպես երևում է, մտել է աշխարհի ամենահարուստ 30 մարդկանց ցուցակի մեջ:












































