Մեքսիկական ոստիկանությունը հայտնաբերել է Ակվիլես Գոմեսի դին, ով «տամպլիերների» նարկոկարտելի առաջնորդներից մեկն էր համարվում՝ գրում է BBC-ն:
Ակվիլես Գոմեսը հավանաբար Սերվանդո Լա Տուտա Գոմեսի եղբայրն է, ով այս նույն կարտելի ղեկավարը և Մեքսիկայում ամենաորոնվող նարկոբարոնն է համարվում:
«Տամպլիերների» կարտելը այս տարի միանգամից մի քանի առաջնորդներ է կորցրել, սակայն Լա Տուտա Գոմեսը նախկինի պես թաքնվում է ոստիկանությունից:
Ակվիլես Գոմեսի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է Միչոական նահանգում:
«Տամպլիերները» վերահսկում են մետամֆետամինների և մարիխուանայի տեղափոխումը ԱՄՆ-ից Մեքսիկա:







































