Fitch միջազգային գործակալությունը հաստատել է ԱՄՆ-ի երկարաժամկետ վարկային վարկանիշը բարձրագույն՝ ААА մակարդակի վրա: Վարկանիշային կանխատեսումը կայուն է՝ ասվում է գործակալության մամլո հաղորդագրությունում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ինչպես նշում են Fitch-ի վերլուծաբանները, ամերիկյան տնտեսությունը նախկինի պես հանդիսանում է աշխարհում ամենադինամիկներից ու տեխնոլոգիապես զարգացածներից մեկը, իսկ դոլարը մնում է գլխավոր համաշխարհային պահուստային արժույթը: Գործակալության վերլուծաբանների կարծիքով՝ ԱՄՆ-ն մյուս զարգացած երկրներից ավելի արագ է վերականգնվում 2009-ի գլոբալ ռեցեսիայից հետո:
Fitch-ը կանխատեսում է, որ ԱՄՆ ՀՆԱ աճն ընթացիկ տարվա արդյունքներով կկազմի 2 տոկոս, 2015-ին՝ 3,1 տոկոս, իսկ 2016 թվականին՝ 3 տոկոս:






































