Ռուսաստանում Օմսկի մարզի դատարանը դատավճիռ է կայացրել Հայաստանի Հանրապետության քաղաքացի Գրիգորյանի գործով, որն օգնել է մի խումբ ներգաղթյալների անօրինական մնալ և աշխատել մարզում: Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն, դրա համար 50-ամյա Գրիգորյանը կաշառել է մի սահմանապահի, որպեսզի վերջինս կնիք դնի անօրինական ներգաղթյալների անձնագրերում, իբրև թե նրանք հատել են սահմանը և մեկնել Ուզբեկստան:
Դատարանը մեղավոր է ճանաչել Գրիգորյանին և նրան պարտավորեցրել վճարել 35 հազար ռուբլի տուգանք: Դատական գործընթացը տեղի է ունեցել առանց մեղադրյալի ներկայության, քանի որ նա գտնվում է Հայաստանում:
Գործին մասնակից սահմանապահը դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման: