ԱՄՆ-ի Նևադա նահանգում՝ Կարսոն-Սիթիում, մահացած թոշակառու Վալտերի Սամաշկոյի ավտոտնակում գանձ է հայտնաբերվել,- հաղորդում է Associated Press-ը:
7.5 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ ոսկե մետաղադրամները հայտնաբերվել են թոշակառուի ավտոտնակում գտնվող արկղերում: Հայտնաբերված գանձն անսպասելի է եղել նաև Կարսոն-Սիթիի բնակիչների համար, քանի որ Վալտերի Սամաշկոն շատ համեստ կենցաղով է ապրել: Տեղի իշխանություններյն հաջողվել է գտնել կարողության ժառանգին՝ Սամաշկոյի զարմուհուն:
Պահպանված անդորրագրերից դատելով՝ 60-ական թվականներից սկսած` հանգուցյալի մայրը ամեն ամիս գնել է ոսկե մետաղադրամներ:
«Նրանք մետաղադրամներ չեն հավաքել, նրանք ներդնողներ են եղել»,- ասում են տեղի բնակիչները:
Սամաշկոյի անձնական հաշվին եղել է ընդամենը 1200 դոլար և տեղի իշխանությունների համար հանելուկ է, թե ինչ միջոցներով է նա ապրել:











































