Քուվեյթի խոշորագույն Kuwaiti Petroleum Corporation ընկերությունը դադարեցրել է նավթի արդյունահանումն ու արտահանումը անապատային ուժեղ քամիների պատճառով:
«Վատ եղանակի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել Kuwaiti Petroleum Corporation-ի բոլոր օբյեկտներում, լցակայաններում և արտահանման բազաներում»,- հայտարարել է ընկերության ներկայացուցիչ Շոյխ Տալալը:
Արտակարգ դրությունը կվերացվի, երբ դա թույլ տան եղանակային պայմանները: Վատ եղանակի պատճառով փակվել է նաև Քուվեյթի միջազգային օդանավակայանը:









































