Այսօր ՄԱԿ-ում ընթանում է «վեցյակի» և Իրանի բանակցությունների 7-րդ փուլը: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
Ըստ 2013-ի նոյեմբերի 24-ին Ժնևում ընդունված համապատասխան գործողությունների ծրագրի` կողմերը պայմանավորվել էին մինչև հուլիսի 20-ը համաձայնեցնել փաստաթուղթը, որը Իրանի միջուկային ծրագրին բացառապես խաղաղ բնույթ է երաշխավորում` իսլամական հանրապետության դեմ միջազգային պատժամիջոցները չեղյալ հայտարարելու փոխարեն: Հետո, սակայն, վերջնաժամկետը հետաձգվեց մինչև 2014-ի նոյմբերի 24-ը:












































