Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Գերմանիայի կողմից Թուրքիային տրամադրած Patriot զենիթա-հրթիռային երկու համալիրները նավերով Թուրքիա են բերվելու 2013 թվականի հունվարի 2-9-ը: Այս մասին հայտարարել է Թուրքիայում գտնվող գերմանացի զինծառայողների պատասխանատու հրամանատար, գնդապետ Մարկուս Էլլերմանը:
Վերջինիս խոսքերով՝ «Գերմանական Patriot-ները» ), որոնք կգործարկվեն փետրվարի 1-ին, վճռված է տեղակայել Քահրամանմարաշում (Մարաշ): Էլլերմանն ընդգծել է, որ այդ երկու համակարգերը պետք է սպասարկեն գերմանացի 350 զինծառայողներ: Գերմանական ռազմական պատվիրակությունն արդեն իսկ գտնվում է Քահրամանմարաշում և ուսումնասիրում է Patriot-ների տեղակայման համար հարմար վայրերը:
Հիշեցնենք, որ Թուրքիային Patriot զենիթա-հրթիռային երկուական համալիրներ տրամադրելու են նաև ԱՄՆ-ը և Նիդերլանդները:







































