«Ռեալ Մադրիդ Կաստիլյա»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարող է որակազրկվել 6 ամսով՝ առանց մարզչական արտոնագրի մարզչական գործունեություն ծավալելու համար:
Իսպանիայի մարզիչների ազգային միությունը բողոք է ներկայացրել, որտեղ նշվում է, որ Զիդանը «Ռեալ»-ը երիտասարդական թիմը մարզում է առանց արտոնագրի:
«Ռեալ»-ը պատասխանել է, որ մարզիչը Սերխիո Սանչեսն է, իսկ Զիդանը նրա օգնականն է: Այնուամենայիվ, Իսպանիայի մարզիչների ազգային միությունը ներկայացրել է փաստաթուղթ, ինչպես նաև տեսանյութ, որն ապացուցում է հակառակը:
Այս մասին տեղեկացնում է Inside Spanish Football պարբերականը:







































