Անգլիկան եկեղեցու առաջնորդ, Քենտերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին բրիտանական The Independent թերթին տված հարցազրույցում խոստովանել է, որ երբեմն կասկածել է Աստծո գոյությանը:
Արքեպիսկոպոսի խոսքով՝ նման մտքերի հիմքում խորհրդածություններն են՝ «աշխարհում թագավորող անարդարության մասին»: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Նա թերթին տված զրույցում անկեղծացել է, որ կյանքի տարբեր իրավիճակներում ինքը մեկ անգամ չէ, որ իրեն հարց է տվել՝ եթե կա Աստված, ապա որտե՞ղ է:
Նա նաև նշել է, որ իրենից՝ որպես Անգլիկան եկեղեցու ղեկավարի, նման արտահայտություններ հազիվ թե որևէ մեկը սպասեր:
Ուելբին նաև նշել է, որ «Աստված հավատում է նույնիսկ այն ժամանակ, երբ մարդիկ կորցնում են հավատը»:












































