Երաժիշտ Փոլ Մաքքարթնին միացել է «Պահքի երկուշաբթի» արշավին, որը պետք է ուշադրություն գրավի շրջակա միջավայրի վրա մսի օգտագործման ազդեցությանը: Այս մասին հայտնում է Rolling Stone-ը:
Մաքքարթնին նշում է, որ երկրպագուներին կոչ չի անում բուսակեր դառնալ, բայց կուրախանա, եթե նրանք մեկ պահքի օր կազմակերպեն շաբաթվա մեջ:
Այդ նախաձեռնության հեղինակը Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի էներգետիկայի և կլիմայի հարցերով խորհրդական Գրեգ Բարքերն է: Համաշխարհային էկոլոգիայում մսի խնդրի մասին Բարքերը մտադիր է մանրամասն խոսել սեպտեմբերի 23-ին՝ Նյու Յորքում Կլիմայական գագաթնաժողովի ընթացքում:









































