Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանական օրացույցային տարվա (սկսվել է մարտի 20-ից) առաջին ութ ամիսներին ներկրվել է 27.18 միլիոն տոննա ապրանք, որի դիմաց վճարել է 37.36 միլիարդ դոլար: Այս մասին հայտարարել է Իրանի Մաքսային ծառայության պետի տեղակալ Մոհամմադ-Ռեզա Նադերին:
Վերջինիս խոսքերով՝ հաշվետու ժամանակահատվածում եվրոպական երկրներից Իրան ներկրման ծավալն աճել է 101 տոկոսով: Իրանը Եվրոպայից ներկրել է 10.7 միլիոն տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմում է 10.2 միլիարդ դոլար:
Աճել է նաև Ամերիկայից Իրանի ներկրումը՝ կազմելով 1.85 միլիոն տոննա (804 միլիոն դոլար):








































