Թուրքիայում լույս տեսնող Hristiyan gazete թերթի փոխանցմամբ՝ Լոբբիստական ռազմավարական հետազոտությունների կենտրոնը (LOBİSAV) բողոքի նոտաներ ներկայացնելու կամպանիա ծավալել այն բոլոր երկրների դեմ, ովքեր Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևեր են ընդունել և իրենց մոտ կանգնեցրել են Հայոց ցեղասպանության հուշարձաններ:
LOBİSAV-ը հիշեցրել է, որ ցայժմ Թուրքիայի ԱԳՆ-ը որևէ նոտա չի հղել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև ընդունած որևէ երկրի: LOBİSAV-ի տարածած հայտարարությունում նշված է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևեր ընդունել է աշխարհի 22 երկիր, իսկ իրենց մոտ Հայոց ցեղասպանության հուշարձաններ կանգնեցրել է 30 երկիր:
LOBİSAV-ի տարածած հայտարարությունում նշված է նաև, որ, ընդհանուր առմամբ, աշխարհում կանգնեցված է Հայոց ցեղասպանության 132 հուշակոթող, որոնք դեռ ականատես չեն եղել թուրքերի բողոքի ակցիաներին, սակայն այժմ իրավիճակը փոխվել է, և վերջ է տրվելու 97-ամյա քաղաքացիական լռությանը:










































