ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամենաշատ կատակների զոհն է իր ընտանիքում, գրում է The Washington Post-ը: Այս մասին ասել է Օբամայի կինը՝ Միշել Օբաման, Սենթ-Ջուդ մանկական հետազոտական հոսպիտալ իր այցի ժամանակ:
Թերթը նշում է, որ ԱՄՆ առաջին տիկինը մասշտաբային մամլո ասուլիսներ չի տալիս, բայց փոքրիկ հիվանդների հետ հանդիպման ժամանակ պատասխանել է բոլոր հարցերին:
Միշել Օբաման, մասնավորապես, պատմել է, որ իր ընտանիքն ամենից հաճախ կատակում է Օբամայի հետ: «Մենք սիրում ենք իրար վախեցել: Մալիան և Սաշան միշտ փորձում են մեզ վախեցնել: Դա նրանց այնքան էլ չի հաջողվում, որովհետև նրանք աղմկում են»,- ասել է Օբաման՝ փոքրիկ զրուցակիցներից կատակելու վերաբերյալ խորհուրդներ հարցնելով: Երեխաները խորհուրդ են տվել ԱՄՆ նախագահի վրա դույլով ջուր լցնել, և Օբաման իր օգնականին խնդրել է գրի առնել այդ խորհուրդը:
Օբաման նաև ասել է, թե ինչն է իրեն ամենից շատ դուր գալիս ԱՄՆ առաջին տիկնոջ կարգավիճակում: «Ինձ դուր է եկել Հռոմի պապի հետ հանդիպումը, Վատիկան այցը: Իսկապես հրաշալի էր Անգլիայի թագուհու հետ Բուքինգհեմյան պալատում կառավարական ճաշին մասնակցելը»,- նշել է Միշել Օբաման և ավելացրել, որ իրեն դուր է եկել նաև Բեյոնսեի համերգը:










































