Epress.am-ի փոխանցմամբ՝ արդեն մի շաբաթ է՝ Երևանի ամենաբարձր կամուրջների վրա հերթապահում են ոստիկաններ։ Նրանց պարտականությունների մեջ է մտնում ինքնասպանության փորձերի կանխարգելումը։ Խոսքը ինքնասպանների շրջանում ամենատարածված՝ Հրազդան գետի վրայով անցնող կամուրջների մասին է՝ Հրազդանի մեծ կամուրջ, որը հայտնի է նաև Կիևյան անունով՝ 60 մետր բարձրություն, Դավթաշենի կամուրջ՝ 92 մետր, Կոնյակի գործարանի մոտակայքում գտնվող Հաղթանակի կամուրջ՝ 34 մետր։
Իրավապահները ղեկավարության նոր նախաձեռնությունից դժգոհ են ու համաձայնեցին անանունության պայմանով խոսել լրագրողների հետ՝ հույս ունենալով, որ իրենց կազատեն այդ առաքելությունից։ «Առանց էդ էլ օր ու գիշեր փողոցում ենք անցկացնում, իսկ հիմա արևից փրկվելու տեղ էլ չկա»,֊ բողոքել էձեռնաշղթաներն ու մահակը գոտկատեղին ամրացրած ոստիկանը։
Մանրամասները՝ Epress.am-ում











































