Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն որոշել է «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալ: Սակայն տեղափոխությունից առաջ Քրիշտիանուն ցանկանում է իր հետքը թողնել «արքայական ակումբ»-ի պատմության էջերին: Այդ մասին հայտնում է Goal-ը:
Ֆուտբոլիստը հիասթափված է իր ընկերոջ` Անխել դի Մարիայի տրանսֆերի վաճառքի կապակցությամբ և պատրաստ է շուտով նույնպես «Յունայթեդ» տեղափոխվել:
Սակայն Քրիշտիանուն ցանկանում է գեղեցիկ հեռանալ «Ռեալ»-ից` դառնալով ակումբի պատմության լավագույն ռմբարկուն: Այժմ նա իր ակտիվում 257 գոլ է հեղինակել «արքայական ակումբ»-ի կազմում և զիջում է Ռաուլին, ով «Ռեալ»-ի կազմում 323 գոլ է խփել:







































