Friday, 19 06 2026
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:30
Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Իսրայելի հարվածներից Լիբանանում զոհվել է առնվազն 16 մարդ
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս
09:50
ԱՄՆ-ի կողմից պայմանավորվածությունների խախտման դեպքում կհետևի հայելային պատասխան. Իրանի ԱԱԽ
Մեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումը
Ադրբեջանը նույնն է մնացել՝ ատելությամբ լցված մեր դեմ. խաղաղությունը պոպուլիստական հույս է
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Իտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելը
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
08:50
Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչներին կհրավիրի ստուգելու իր միջուկային օբյեկտները. Ուիթքոֆ
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Իսրայելը հայտնել է Լիբանանի հարավում նոր հարվածներ հասցնելու մասին

ՀԱՆ-ի և Orange Հիմնադրամի աջակցությամբ Սյունիքի մարզում անվճար բժշկական ծառայություններից օգտվել է շուրջ 1,500 մարդ

Ամփոփվել են Սյունիքի մարզում Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) և Orange Հիմնադրամի համատեղ ծրագրի արդյունքները, որի շրջանակներում մարզի բնակիչների համար անցկացվել են անվճար ակնային զննումներ, ինչպես նաև իրականացվել են բուժումներ և վիրահատություններ: Անվճար վիրահատություններն ու լազերային բուժումները մարզի բնակիչներին տրամադրվել են՝ հաշվի առնելով վերջիններիս սոցիալական կարգավիճակը:

Շուրջ 1 500 մեծահասակներ անցել են ակնային հետազոտություն, աչքի շարժական հիվանդանոցում իրականացվել է 337 վիրահատություն: Ծրագրի շրջանակներում հոկտեմբեր ամսին մարզի ինը դպրոցներում կիրականացվեն ակնային զննումներ, ինչպես նաև անկային խնամքի հանրակրթական դասընթացներ երեխաների համար:

«Այս լայնամասշտաբ ծրագիրը, որն իրականացնում ենք մեր գործընկերների հետ միասին, հավանաբար Orange Հինադրամի իրականացված ամենատպավորիչ նախագծերից է, քանի որ այն շոշափելի կերպով բարելավում է հազարավոր մարդկանց կյանքը: Հպարտ ենք, որ 2011 թվականից ի վեր, երբ մենք սկսեցինք համագործակցությունը Հայկական ակնաբուժության ծրագրի հետ, ավելի քան 66 000 մարդ oգտվել է անվճար ակնաբուժական ծառայություններից: Պատրաստվում ենք շարունակել այս համագործակցությունը` ակնաբուժական ծառայությունները դարձնելով առավել հասանելի Հայաստանի մարզերի բնակիչներին», ասաց Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

«Սա մեր վեցերորդ այցն է Սյունիք: Ուրախ ենք, որ այցելություններից երկուսն իրականացնում ենք Orange Հիմնադրամի հետ միասին: Մարզի բնակչությունն այդքան էլ մեծաքանակ չէ, սակայն կարևորվում է ռազմավարական նշանակությունը և հեռավորությունը մայրաքաղաքից, որտեղ ակնային ծառայությունների հասանելիությունը ավելի մեծ է: Վերջինս շարունակում է խնդիր մնալ Սյունիքի համար: Ուստի և իրականացված աշխատանքները հատկապես անհրաժեշտ էին մարզում ակնային խնդիրներ ունեցող սոցիալապես անապահով մարդկանց համար», – ասաց ՀԱՆ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:

Հայկական ակնաբուժության նախագծի և Orange Հիմնադրամի համատեղ 2014 թ. ծրագրի շրջանակներում ընդհանուր առմամբ Հայաստանի հինգ մարզերում նախատեսվում է հետազոտել 11 300 մեծահասակների և 4 600 երեխաների, տրամադրել շուրջ 2 000 ակնոց: Արդեն իրականացվել է այս տարվա ծրագրի Արարատի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի փուլերը: Շարժական հիվանդանոցում այս տարվա ընթացքում կիրականացվի ընդհանուր թվով 1 000-ից ավելի վիրահատություն և լազերային բուժում: Ակնային զննումներին զուգահեռ մարզերի դպրոցներում կազմակերպվում են նաև ակնային խնամքի վերաբերյալ հանրակրթական դասընթացներ:

Ծրագրի հաջորդ փուլը նախատեսվում է իրականացնել Արմավիրի մարզում:

Սկսած 2011 թ.՝ ՀԱՆ-ի և Orange Հիմնադրամի համագործակցության շնորհիվ ավելի քան 66 000 հոգի (մոտ 54 000 մեծահասակներ և 12 000 երեխաներ) անցել են ակնային զննումներ, 8 487 բնակիչներ անցել են կրկնակի մանրամասն հետազոտություն Աչքի շարժական հիվանդանոցում, իրականացվել է 5 044 վիրահատություն և լազերային բուժում, դուրս է գրվել 23 631 ակնոց: Ծրագիրը գործել է Հայաստանի ինը մարզերում, որոնցից Շիրակի, Արագածոտնի, Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր իրականացվել են կրկնակի այցելություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում