Արևմտայան Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի Վագհոլի քաղաքում կառուցվող շենք է փլուզվել, ինչի հետևանքով զոհվել է 13 աշխատող: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով հնդկական NDTV հեռուստաալիքը:
Ոստիկանությունից հայտնել են, որ ողբերգությունը տեղի է ունեցել երեքշաբթի: Բետոնե սալերը քանդվել են, երբ աշխատողները գտնվել են հինգերորդ հարկում: Փլատակների տակ կարող են գտնվել նաև այլ աշխատողներ:
Դեպքի վայրում փրկարարներ են աշխատում: Ողբերգության կոնկրետ պատճառները պարզվում են: Ենթադրաբար, դա տեղի է ունեցել ցեմենտի վատ որակի պատճառով:












































