Կալիֆոռնիական Թահանգա քաղաքի բնակիչ, 30-ամյա Արամ Սարուխանյանն անմիջապես դատապարտվել է 40 տարվա ազատազրկման՝ երկրորդ աստիճանի սպանության մեջ իրեն մեղավոր ճանաչելուց հետո: Վճիռը կայացվել է հինգշաբթի: Այս մասին հայտնում է Glendale News Press-ը՝ հղում անելով Լոս Անջելեսի շրջանային դատախազի գրասենյակին:
Արամի զոհն էր դարձել նրա 33-ամյա զարմուհին, ում դին 3 տարի առաջ հայտնաբերվել էր մայրուղուն կից տարածքում:
Զարմուհին՝ Ադրինե Արզումանյանը, ով այդ ժամանակ ամուսնացած էր և ուներ 6 ամսական որդի, 2011-ի ապրիլի 29-ին կրծքավանդակին առնվազն 1 կրակոց էր ստացել ու դուրս նետվել մեքենայից:
Վայրկյաններ անց Արամը ստիպված է եղել գործ ունենալ ոստիկանության հետ: Սարուխանյանը կրակել է իր կրծքավանդակին ևս, սակայն համապատասխան բուժում ստանալուց հետո հայտնվել իրավապահների ձեռքում:












































