Friday, 19 06 2026
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:30
Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Իսրայելի հարվածներից Լիբանանում զոհվել է առնվազն 16 մարդ
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս
09:50
ԱՄՆ-ի կողմից պայմանավորվածությունների խախտման դեպքում կհետևի հայելային պատասխան. Իրանի ԱԱԽ
Մեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումը
Ադրբեջանը նույնն է մնացել՝ ատելությամբ լցված մեր դեմ. խաղաղությունը պոպուլիստական հույս է
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Իտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելը

16-ամյա Աշոտը հորեղբոր տղայի հետ կռիվն ավարտել էր նրա թիկունքը դանակահարելով

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Խաչատրյանի նախագահությամբ սկսվեց անչափահաս Աշոտ Հ.-ի գործի դատական քննությունը:

1997 թվականի հոկտեմբերի 16-ին ծնված, դեռ 16-ամյա Աշոտը մեղադրվում է ծանր հանցագործության համար:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի մայիսի 21-ին, ժամը 17-ից մինչև 18-ը նա վիճաբանել է իր հորեղբորորդի, 1987 թվականին ծնված Ռուբենի հետ: Վիճաբանության ընթացքում անչափահաս Աշոտը դանակով հարվածել է Ռուբենի կրծքավանդակի հետին մակերեսին՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս:

Աշոտը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:

Աշոտի օրինական ներկայացուցիչը դատարանում նրա հայրն է:

Աշոտը նույնիսկ իր տարիքից էլ փոքր էր երևում՝ սուսուփուս աշակերտի էր նման:

Դատարանում ճշտվեց նրա ինքնությունը: Նախագահողի հարցերին անչափահաս ամբաստանյալը պատասխանում էր շատ դանդաղ, որոշ հարցեր նախագահողը կրկնում էր մի քանի անգամ:

«Անձնագիր ունե՞ք»,- հարցրեց նախագահողը:

Ամբաստանյալը չէր կողմնորոշվում, թե ինչ պատասխանի:

«Պասպորտ ունե՞ք»,- փորձեց օգնել նախագահողը:

Ամբաստանյալը որոշ դադարից հետո միայն ասաց, թե անձնագիր դեռ չի հանել:

Առավել բարդ էր կրթությանը վերաբերող հարցի պատասխանը ստանալը:

Ամբաստանյալն ասաց, թե միջնակարգ կրթություն ունի: Հետո ասաց, թե ավարտել է… 4-րդ դասարանը:

Նախագահողը հարցրեց, թե քանի տարի է՝ դպրոց չի հաճախում: Երկար դադարից հետո ամբաստանյալը պատասխանեց՝ մոտ 4 տարի:

Նախագահողի զարմանքին ի պատասխան՝ ամբաստանյալի հայրը պատասխանեց, թե տղան ուշ է գնացել դպրոց:

Աշոտը նաև որպես ապագա զինակոչիկ՝ չէր ստուգվել: Ինքն ասաց, թե առողջական խնդիրներ չունի: Հայրն էլ որևէ խնդիր չնշեց, առողջական ինչ-որ խնդրի մասին չհայտնեց նաև ամբաստանյալի շահերի պաշտպանը: Կարծես՝ առողջական տեսակետից ամեն բան կարգին էր: Բայց և նկատելի էր, որ այնքան էլ կարգին չէ…

Ամբաստանյալն ասաց, որ դպրոցում վատ է սովորել, որևէ փաստաթուղթ չունի, որով կհաստատի, թե գոնե չորրորդ դասարանն ավարտել է:

Դատարանն արձանագրեց, որ ամբաստանյալ Աշոտը համակարգչային հմտությունների և օտար լեզուների չի տիրապետում:

Ամբաստանյալն ասաց, թե աշխատել է՝ գյուղերում առևտուր է արել:

Երբ նախագահողը բացատրեց ամբաստանյալի իրավունքները, ներկայացրեց նաև գործը արագացված կարգով քննելու միջնորդության՝ նրա իրավունքը, ամբաստանյալի շահերի պաշտպանն ասաց, թե այդ հարցը իր պաշտպանյալի հետ չի քննարկել:

Դատական նիստն ընդմիջվեց, որպեսզի պաշտպանը Աշոտին բացատրի, թե ինչ ասել է «արագացված ընթացակարգ»:
Կես ժամ հետո նիստը վերսկսվեց:

Ամբաստանյալ Աշոտը վեր կացավ ու միջնորդեց, որ գործն արագացված կարգով քննվի: Ասաց, թե իրեն մեղավոր է ճանաչում:

Գործն արագացված կարգով քննելու դեմ չէր առարկել մեղադրական եզրակացությունը հաստատած դատախազը: Սակայն միևնույն ժամանակ նախաքննական մարմինը, անչափահաս մեղադրյալի գործով քննություն անցկացնելով ու առավել ևս դատական քննության արագացված կարգի դեմ չառարկելով՝ գործում չէր ապահովել այն փաստաթղթերը, որոնք քր. դատ օրենսգրքի 440 հոդվածով պահանջվում են, եթե խոսքը վերաբերում է անչափահաս մեղադրյալին:

Նախագահողը մեղադրանքը պաշտպանող դատախազի ուշադրությունը հրավիրեց այդ փաստաթղթերի բացակայության վրա: Գործում պետք է լինեին, սակայն չկային՝ անչափահաս ամբաստանյալի անձնագիրը կամ ծննդյան վկայականը, տեղեկանք՝ նրա կյանքի և դաստիարակության պայմանների վերաբերյալ, տեղեկանքներ՝ առողջական վիճակի և ընդհանուր զարգացման վերաբերյալ:

Նախագահողը պաշտպանական կողմին հուշեց, որ առողջական վիճակի վերաբերյալ տեղեկանքը կարող են վերցնել պոլիկլինիկայից, ընդհանուր զարգացման վերաբերյալ տեղեկանքը՝ գոնե այն դպրոցից, որտեղ չորրորդ դասարանն ավարտել էր ամբաստանյալը:

Միևնույն ժամանակ նախագահողը նկատեց՝ միգուցե բժշկական այնպիսի փաստաթուղթ է ներկայացվում՝ ամբաստանյալի վիճակի ստուգման արդյունքում, որը հնարավորություն չի տալիս նրա գործն արագացված կարգով քննելու…

Դատարանի դահլիճում ամբաստանյալի բարեկամներն էին՝ տղամարդկանց մի բարեկամական «հավաքական»: Տուժողն էլ նրանց մեջ էր՝ ամբաստանյալի դեմ չչարացած: Նա էլ դեմ չէր, որ գործը քննվի արագացված կարգով…

Դատարանը ժամանակ տվեց պաշտպանական կողմին, որ օրենքով պահանջվող ու նախաքննական մարմնի կողմից գործին չկցված փաստաթղթերը ներկայացվեն դատարան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում