ԱՄՆ-ում մեղադրյալի աթոռին են հայտնվել երկու ներգաղթյալ` Պակիստանից: Ամերիկայի իշխանությունները կասկածում են, որ նրանք, իբր, ծրագրել են Նյու Յորքի տեսարժան վայրերում ահաբեկչություններ կազմակերպել:
Դատախազությունը հայտնել է, որ այդ կերպ 20-ամյա Ռաիս Կազին և նրա եբայրը` 30-ամյա Շեհերար Կազին, մտադիր էին վրեժ լուծել Ամերիկայի անօդաչուների հարվածների հետևանքով Աֆղանստանում զոհվածների համար` փոխանցում է ITARTASS-ը:
Իշխանությունները պարզել են, որ Ռաիս Կազին ծայրահեղական ինտերնետ-կայքերով սովորել է ինքնաշեն ռումբ պատրաստել: Նոյեմբերին նա գնացել է Նյու Յորք, որտեղ ուսումնասիրել է ահաբեկչության իրականացման հնարավոր վայրերը. դրանց թվում են` Թայմս-Սքվեր հրապարակը, բրոդվեյան թատրոնները և Նյու Յորքի ֆոնդային բորսան:
Խուզարկության արդյունքում նրա բնակարանից պայթուցիկ պատրաստելու նյութեր են հայտնաբերվել:
Ոստիկանությունը ձերբակալել է նաև նրա ավագ եղբորը, որը, հետաքննության տվյալներով, պետք է ֆինանսավորեր ահաբեկչությունները:
Դեկտեմբերի 18-ին եղբայրները կանգնել են դատարանի առաջ:
Երկուսն էլ հերքում են իրենց մեղքը: Մեղքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է ցմահ ազատազրկում:










































