Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայի բանակային ստորաբաժանումների հետ համատեղ սկսել են սեպտեմբերի 13-ին մեկնարկած զորավարժությունների երկրորդ փուլը: Այս մասին հայտնում է ng.ru-ն:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության հաղորդմամբ՝ ներկա փուլում տարբեր ստորաբաժանումներ հարձակողական գործողություններ են իրականացնում լեռնային տարածքում, դեսանտ են իջեցնում պայմանական հակառակորդի թիկունքում:
Զորավարժությունները, որոնց ներգրավված է 30 հազար մարդ, կտևեն մինչև սեպտեմբերի 20-ը:









































