Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը բարեգործական նպատակներով նվիրաբերել է 500 մլն դոլար` փոխանցում է Associated Press-ը: Գումարը փոխանցվել է Silicon Valley Community Foundation ոչ կոմերցիոն կազմակերպությանը, որը զբաղվում է նվիրատվությունները բաշխելով: Առայժմ չի հաղորդվում, թե կոնկրետ ինչի համար է նախատեսված Ցուկերբերգի նվիրաբերած գումարը:
Կազմակերպությունը կստանա Facebook Inc.-ի 18 մլն բաժնետոմս, որոնք դեկտեմբերի 18-ին` շուկայի փակման ժամանակ, արժեցել են 498.8 մլն դոլար:
Ներկայում սա Ցուկերբերգի ամենախոշոր նվիրատվությունն է: Ավելի վաղ նա Facebook Inc.-ի բաժնետոմսերի տեսքով 100 մլն դոլար էր հատկացրել Նյու Ջերսի նահանգի Նյուարք քաղաքի դպրոցներին:
Մ. Ցուկերբերգի ունեցվածքը գնահատվում է 9.5 մլրդ դոլար:










































