«Ռուսաստանում արդեն համաձայնեցված է այն փաստաթուղթը, ըստ որի ՀՀ քաղաքացիները կարող են ՌԴ տարածքում աշխատանք գտնել և բնակվել առանց սահմանափակման»,- Panorama.am-ին տեղեկացրել է «Ինտեգրացիա և զարգացում» հկ նախագահ Արամ Սաֆարյանը` ավելացնելով, որ նախքան Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը ստորագրելը Հայաստանին նման իրավունքի տրամադրումը խոսում է այն մասին, որ ՌԴ-ում լի են վճռականությամբ աշխատուժի տեղաշարժի ազատությունը, որը նախատեսված է ԵՏՄ սկզբունքներով, դարձնել իրականություն:
Ա.Սաֆարյանը հիշեցրել է, որ այդպիսի իրավունք Ռուսաստանը նախատեսում է միայն Ղազախստանի, Բելառուսի և ՀՀ քաղաքացիների համար. «Սա էքսկլյուզիվ իրավունք է, որն առայժմ չի տարածվում այլ երկրների քաղաքացիների վրա»,- շեշտեց նա:
Եվ երկրորդ ուրախալի լուրը ՌԴ-ից` Դաշնային միգրացիոն ծառայությունում և շահագրգիռ մյուս գերատեսչությունում ստեղծված է հանձնաժողով, որը հիմա քննում է վերջին շրջանում ՌԴ մուտքի արգելք ստացած ՀՀ քաղաքացիների հարցն այն կոնտեքստում, որ այդ քաղաքացիները շուտով կընկնեն համաներման տակ և եթե նրանք հանցագործություններ չեն կատարել, քրեորեն պատժելի գործողություններ չեն կատարել, ապա նրանց նկատմամբ կվերանայվի մուտքի արգելքի որոշումը:
Մանրամասները՝ Panorama.am-ում












































